Մեր Խոսնակները
Աիդա ԽաչատրյանԱիդան Գյումրու ակադեմիական վարժարանի ուսուցիչ է: Նա սիրում է երեխաների հետ աշխատել, խոսել այն մասին, ինչ իրեն մտահոգում է, փնտրել, գտնել ու կիրառել ուսուցման նոր մեթոդներ, սակայն չի սիրում անել մի գործ, որը իրեն դուր չի գալիս: Աիդան կարողանում է շատ լավ ռուբիկ-կուբիկ հավաքել ու մատներով գրիչ պտտեցնել:
|
Հրանուշ ՀովհաննիսյանՀրանուշը Արտենի գյուղից է և ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը: Նա առայժմ իր կյանքի գլխավոր նվաճումը համարում է մարդկանց սերը, վստահությունն ու հարգանքը: Հրանուշը չի սիրում կեղծավորություն ու անպատասխանատու մարդկանց:
|
Ազատուհի ԽաչատրյանԱզատուհին Մարտունի գյուղից է: Նրան հետաքրքրում են մարդիկ, բնությունը ու նրանց հետ կապված համարյա ամեն ինչ` գիտություններ, լուսանկարչություն, արվեստ , գրականություն: Ազատուհին չի սիրում կանգ առնել:
|
Տաթևիկ ԿոխլիկյանՏաթևը Տավուշի Չինչին գյուղից է, սակայն կցանկանար լինել այլմոլորակային: Տաթևն ինքն իրեն համարում է, մարդ, ով ունի սեփական կարծիք և չի սիրում, երբ իրեն թելադրում են ինչպես ապրել:
|
Մանեն Երևանից է և սովորում է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում: Նա ունի մեծ երևակայություն, որով կարողանում է ստեղծագործել և չի սիրում անիմաստ խոսել:
|
Սաթիկը Լոռվա Գարգառ գյուղից է, սովորոմ է Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում: Նա երազում է մեծ գրադարանի մասին, որտեղ կլինեն այն բոլոր գրքերը որոնք նա կարդացել է: Նրան հետաքրքրում են մոլորակները, աշխարհի չբացահայտված հետաքրքիր երևույթները, և յուրահատկություններով օժտված մարդիկ: Սաթիկը նշում է, , երբ դպրոցում էր սովորում ուսուցչուհիներ ասում էին որ նա միշտ շատ հարցեր է տալիս, նույնիսկ չափից շատ:
|
Շուշան ՎահանյանՇուշանը Բադիվան գյուղից է և սովորում է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտում: Շուշանը սիրում է առանց անձրևանոցի քայլել անձրեւի տակ և վառարանի մոտ գրքեր կարդալ երբ ձյուն է գալիս:
|
Մերի ԹաթարյանՄերին Սարուխան գյուղից է և սովորում է Գավառի պետական համալսարանում: Նա սիրում է շփվել տարբեր մարդկանց հետ` հատկապես երեխաների, սիրում է զբաղվել ակտիվ հասարակական աշխատանքներով: Մերին հետաքրքրված է բիզնես աշխարհով և ուզում է դառնալ բիզնես լեդի:
|
Անի ՀովհաննիսյանԱնին Գյումրիից է: Նա հետաքրքրված է ցանցային մարքեթինգով, հռետորությամբ, սոցիալական աշխատանքով և կամավորական գործունեությամբ: Անին ուզում է դառնալ Գյումրու քաղաքապետ և բացել լամպերի գործարան, ուր կաշխատեն տեսողական խնդիրներ ունեցող անձիք: Իր ամենամեծ նվաճումը համարում է հայոց լեզու առարկայի օլիմպիադայում առաջին կարգի դիպլոմ ստանալը:
|
Միհրան ՍարգսյանՄիհրանը Կապանից է և սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղում: Նա սիրում է կատարելագործվել և չի սիրում միակողմանի զարգացած մարդկանց: Միհրանը 3 տարեկանից երգում է և նվագում ավելի քան 7 գործիքների վրա, նաև ունի 3 տարվա ծրագրավորման փորձ: Միհրանը իր ամենամեծ նվաճումը համարում է 1 օրով քաղաքապետ ընտրվելը:
|
Անի ՍտամբոլցյանԱնին Վարդենիսից է: Նա սիրում է, երբ իրեն հասկանում են և չի սիրում, երբ իր հետ անկեղծ չեն: Անին շատ-շատ է քնում, ու միշտ ուշանում է դասերից: Սիրում է նաև երգել, բայց թաքուն:
|
Մերի ՀամբարձումյանՄերին Սյունիքի Դարբաս գյուղից է: Նա սիրում է ստեղծագործել, ստեղծել նորը և բոլորից տարբերվողը, զբաղվում է պարով, հաճախում է ժողովրդական պարերի խմբակ, բայց նախընտրում է ժամանակակից պարերը: Մերին շատ է սիրում սարդեր, նույնիսկ նրանց տանը պահում է, քանի որ մտածում է, որ ինչպես շատ միջատներ, նրանք էլ օգնության կարիք ունեն:
|